Առավոտից իրականացվող խուզարկությունները կապված են  ընտրությունների հետ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանը։

«Ընտրություններին մոտ երեք օր է մնացել։ Ինչ-որ քրեական գործեր են սարքում հորս վրա, տղայիս վրա, ոնց հասկանում եմ՝  հայտնի շիբինի գործն է։ Ես գործի մասին չեմ ծանուցվել, սպասում եմ՝ փաստաբանը գա»,-նշեց նա:

Գրիգորյանը մանրամասնեց, որ մարտի սկզբին որպես պատգամավոր փողոցներ են շիբինապատել, ինչը փորձում են ներկայացնել որպես ընտրակաշառք։

«Ոչ մի խնդիր չկա, սա աշխատելու է իրենց դեմ, ոչ մի ճնշվածություն չկա։ Մենք սովոր ենք, ես ասել եմ, մշտապես ընտրություններից առաջ իմ, իմ թիմի, իմ ընտանիքի անդամների դեմ արվել է, այնպես սովորական բան է»,-ընդգծեց թեկնածուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել