
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վստահեցնում է, որ Հովիկ Աղազարյանի հարցով Ազգային ժողով չի եկել ժամավաճառությամբ զբաղվելու ու պատգամավորների ժամանակը խլելու։
«Ես այստեղ եմ եկել առանց անձին ձեռք տալու, որովհետև ուղիղ տվյալ կար 23 հազար դոլարի ու 300 հազար դրամի կաշառքի վերաբերյալ, այս պարագայում ես պետք է կարգավիճակ ստանամ, որ կարողանամ անձին և հարցանքնել, և առերեսել»,- հայտարարեց նա։
Վարդապետյանը հայտարարեց՝ պատգամավորները կհամաձայնեն, թե չեն համաձայնի՝ անջատված մասով գործն ուղարկելու է դատարան։
«Ինչո՞ւ ես, որովհետև ես հսկողություն եմ իրականացնում Հակակոռուպցիոն կոմիտեի նկատմամբ, դատական ակտի արդյունքներով նորից եմ գալու ու այնքան ժամանակ, մինչև գործի լրիվությունը կապահովվի ու կկարողանանք վստահ ասել, թե ով էր ճիշտ, ով՝ սխալ»,- նշեց նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել