Այս պահին քրեական ոստիկանության ծառայողները «Մեր քաղաքը» դաշինքի Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի տան մոտ են՝ խուզարկելու վերջինիս բնակարանը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Արսեն Բաբայանից։

Այս պահին փաստաբանը տեղեկություն չունի, թե ինչ քրեական վարույթի շրջանակներում են խուզարկություն իրականացնելու։

Խուզարկություններ են իրականացվում նաև նախընտրական շտաբերում։

Նշենք, որ Գյումրիում ընտրություններից ընդամենը երկու օր առաջ՝ այսօր, ՀԿԿ-ն հաղորդագրություն է տարածել իբրև թե ընտրակաշառքի դեպքերով քրեական վարույթների նախաձեռնման մասին։ Այսօր վաղ առավոտից խուզարկում են նաև «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածուների բնակարանները և շտաբը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել