
ՌԴ նախահգահ Վլադիմիր Պուտինը Պետդումա վավերացման է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության և Իրանի միջև ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը, հայտնում է 1tv.ru-ն:
Այս պայմանագիրն ամրապնդում է Ռուսաստանի և Իրանի՝ որպես ռազմավարական գործընկերների կարգավիճակը և ընդգրկում համագործակցության բոլոր հիմնական ոլորտները՝ ներառյալ պաշտպանությունը, ահաբեկչության դեմ պայքարը, էներգետիկան, ֆինանսները, տրանսպորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, մշակույթը, գիտությունը և տեխնոլոգիաները:
Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը 2025-ի հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրել են Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Պայմանագրի նպատակն է առաջիկա 20 տարիներին կարգավորել Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունները: