
Եթե մի կողմ դնենք ոչ այդքան շարքային ուրացողի նյարդային ջղաձգումներն ու այլանդակ պահվածքը և կապիտուլյանտի նախաձեռնած սարքովի հարցուպատասխանը դիտարկենք չոր տեքստի տեսանկյունից, ապա դրա ասածը հետևյալն է, եթե նախկին նախագահները ուղիղ եթեր բանավեճի չեն գալիս, ես ինձ իրավունք եմ վերապահում չանդրադառնալ, չմեկնաբանել բանակցային գործընթացի մանրամասները:
Պարզ ասած, սա ասում է, որ հաշվետու է ոչ թե սեփական ժողովրդին, այլ իրեն հրապարակային ստորացրած և ապտակներ տված թշնամիներին, իսկ նախկին նախագահների անունները շոշափելով ընդամենը փորձում է լեգիտիմացնել բանակցային գործընթացը հանրությունից թաքցնելու և կուլիսներում դավաճանության հերթական ակտը ձևակերպելու պրոցեսը:
Պատանեկան ինքնադրսևորման չավարտվող փուլում գտնվող «Քաջ նազարը» ներսում «Տերմինատոր» է խաղում, իսկ դրսում քսմսվում, փաթաթվում և գալարվում է Ալիևի ու Էրդողանի ոտքերին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid0Dv4Ucmd3AACpDEzptBXjXyRf4qWWCAxwNW1NFjpDxnSJdY8ETxkMzUeck4T5A3mWl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել