Lord of War

1.«Ինձ համար մեկ է, որ դա օրինական է, միևնույն է, դա ճիշտ չէ»: Էվա Ֆոնտեյն

2.«Մի՛ անհանգստացիր, ես չեմ պատրաստվում քեզ ստել միայն նրա համար, որ բարի երևամ: Ես կասեմ այն, ինչ եղել է»: Յուրի Օռլով

3.«Փամփուշտներն ավելի արագ են փոխում կառավարությունը, քան ընտրությունները»: Սայմոն Ուեյզ

4.«Փա՛ռք Աստծո, դեռ գոյություն ունեն օրինական ճանապարհով զարգացող երկներին շահագործելու ուղիներ: Միակ խնդիրն այն է, որ դա դժվար է, քանի որ հնարավորությունները քիչ են այն պատճառով, որ շատերն են դա անում»: Յուրի Օռլով

5.«Ես քեզ դժոխք կուղարկեյի, բայց կարծում եմ դու արդեն իսկ այնտեղ ես»: Ջեք Վալենտին

6.«Թվում է, թե միակ բանը որ արել եմ իմ կյանքում, դա գեղեցիկ լինելն էր: Նկատի ունեմ միակ բանը որ արել եմ դա ծնվելն էր: Ես ձախողված դերասանուհի եմ, ձախողված արվեստագետ…Ես նույնիսկ լավ մայր չեմ: Իսկ հիմա նույնիսկ այնպես գեղեցիկ էլ չեմ: Ես ձախողվել եմ ամեն ինչում, Յո՛ւրի: Սակայն ես երբեք չեմ ձախողի մարդ լինել»: Էվա Ֆոնտեյն

Lord of War

7.«Գիտե՞ս ովքեր են ժառանգելու Երկիրը. զենք վաճառողները, որովհետև մնացածներն ուղղակի զբաղված են միմյանց սպանելով: Դա է գոյատևման գաղտնիքը: Երբեք մի՛ գնա պատերազմի, առավել ևս ինքդ քեզ հետ»: Յուրի Օռլով

8.«Նրանք, ովքեր գիտեն, այլևս չեն անհանգստանում, իսկ նրանք ովքեր անհանգստանում են` չգիտեն»: Յուրի Օռլով

9.«Դու կարող ես մարտնչել ու հաղթել բազմաթիվ թշնամիների ու կենդանի մնալ, սակայն երբեք չես կարող հաղթել քո Էությանը»: Յուրի Օռլով

10.«Ես հիմար չեմ: Ես հասկանում եմ, որ միայն նրա համար, որ նրանք իմ կարիքն ունեն այսօր, չի նշանակում, թե նրանք ինձ քավության նոխազ չեն դարձնի հաջորդ օրը»: Յուրի Օռլով

11. -Այդպես ես ուզում հիշվել: (Անատոլի Օռլով)
-Չեմ ուզում ընդհանրապես հիշվել: Եթե ես հիշվեմ, նշանակում է ես մեռած եմ: (Յուրի Օռլով)

Lord of War

12.«Կյանքում երկու տեսակ ողբերգություն կա. Առաջինը, երբ չես ստանում այն ինչ ուզում ես, երկրորդը` երբ ստանում ես դա»: Յուրի Օռլով

13.«Նա պետք է որ խաբելիս լինի… նա խոսում է»: Ջեք Վալենտին

14.«Ասում են չարը հաղթում է այն ժամանակ, երբ բարին անգործության է մատնված: Ճշմարտությունը կրկնակի կարճ է. չարը հաղթում է»: Յուրի Օռլով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել