Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է կանանց և տղամարդկանց թիմերի վերջնական կազմերը, որոնցով թիմերը կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին:
Ֆեդերացիան հայտնում է, որ  այս օրերին Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմերը վերջին ուսումնամարզական հավաքներն են անցկացնում:
Տղամարդկանց ընտրանին մարզվում է Երևանում, կանանց ընտրանին` Գյումրիում:Տղամարդկանց ընտրանու կազմում են 61 կգ Գառնիկ Չոլակյանը, 73 կգ Գոռ Սահակյանը, 81 կգ Ռաֆիկ Հարությունյանը, 89 կգ Մնացական Աբրահամյանը, 96 կգ Դավիթ Հովհաննիսյանը, 102 կգ Արա Աղանյանը, 102 կգ Պետրոս Պետրոսյանը, 109 կգ Սիմոն Մարտիրոսյանը, 109 կգ Գարիկ Կարապետյանը, +109 կգ Վարազդատ Լալայանը: Թիմի գլխավոր մարզիչն է Փաշիկ Ալավերդյանը:
Կանանց թիմն ունի հետևյալ կազմը` 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյան, 55 կգ Իզաբելլա Յայլյան, 76 կգ Աննա Ամրոյան, 76 կգ Միլենա Խաչատրյան, 81 կգ Էմմա Պողոսյան, 81 կգ Մարգարիտա Առաքելյան, 87 կգ Տաթև Հակոբյան, 87 կգ Լիանա Գյուրջյան, +87 կգ Ջուլիետա Ավանեսյան, +87 կգ Մերի Թումասյան, թիմի գլխավոր մարզիչ` Արտաշես Ներսիսյան:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կայանալու է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ապրիլի 13-21-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել