Երևանում մարտի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում  են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Մարզերում մարտի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 27-30-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 25-30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 11-15 աստիճանով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել