Armnewstv.am-ը գրում է.
Ամեն տարի աղտոտված ջրի օգտագործման պատճառով մահանում է 25 միլիոն երեխա: Աշխարհի հիվանդությունների 80 տոկոսը ոչ մաքուր ջրի օգտագործման հետևանք է: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի` աղտոտված ջուրը պատճառ է 1 միլիարդ 200 միլիոն մարդու տարբեր տեսակի հիվանդության: Հայաստանի համար առանձին վիճակագրություն չկա, հայտնի է մեկ թիվ` մեր երկրում յուրաքանչյուր մարդ, օրական օգտագործում է միջինը 80-90 լիտր ջուր: Այն սպառողին հասնում է 17 հազար կիլոմետր ձգվող ջրագծերով, որը բերում է լեռներից բխած ու ստորգետնյա աղբյուրներով հասած քաղցրահամ ջուրը:
У нас в Дилижане, в кухне, открываешь простой кран, вода течёт-второе место в мире занимает...Հայտնի ֆիլմի թևավոր դարձած այս խոսքն իրականում իրականությունից հեռու չէ: Հայաստանն աշխարհի այն քիչ երկրներից է, որտեղ ծորակից ջուր խմելը վտանգավոր չէ: Ասիական ու նույնիսկ եվրոպական որոշ երկրներ մեկնելուց առաջ հաճախ հատուկ զգուշացնում են ծորակի ջուրը չխմելու մասին: Մինչդեռ մեր խմելու ջուրը կուտակվում է ստորգետնյա աղբյուրներից ու ֆիլտրվում բազալտի շերտով, ինչը աղտոտման հնարավորությունը հասցնում է նվազագույնի: Թեև աղտոտման հավանականությունը բարձրանում է արդեն ջրագծում. այն աղտոտվում է մատակարարման ցանցում:
Ի՞նչ ջուր ենք խմում` գիտեն միայն Հայջրմուղկոյուղու լաբորատորիայում: Օրը 24 ժամ, ժամը մեկ խմելու ջրի մոնիտորինգը իրականացնում են հենց այստեղ, ստուգում են ջրի քիմիական և ֆիզիկական կազմը, պարզում` ջուրը խմելու համար պիտանի՞ է, թե՞ ոչ:
Ջրառի աղբյուրները ստուգում են երկու ամիսը մեկ: Ջրային աղբյուրները համեմատաբար մաքուր են, ջրի վտանգն ու անվտանգությունը նույնպես հարաբերական է: Եթե ջրագիծը վնասված չի` ջուրը չի վնասի:
Ջուրը ըմպելի դարձնելու համար պետք է նախ ստուգվի մանրէներիից, հետո` քլորացվի: Բոլոր խոշոր գետերի ու Սևանա լճի ջրի վերահսկումն իրականացնում է Ջրի մոնիտորինգի կենտրոնը: 131 դիտակետից լաբորատորիա են գալիս ջրային հիմնական երակների նմուշները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ