Lragir.am-ը գրում է.
Google ընկերությունը, որին պատկանում է աշխարհի ամենատարածված որոնողական համակարգը, հայտարարել է իր պատմության ընթացքում որոնման ալգորիթմի ամենամասշտաբային փոփոխության մասին, որը թույլ կտա մշակել առավել բարդ որոնողական հարցումներ, տեղեկացնում է The New York Times-ը:
Փոփոխությունը վերաբերելու է բոլոր հարցումների 90%-ին: Եթե նախկինում Google-ը որոնում էր գլխաբառերի համընկնումները, ապա այժմ պետք է հասկանա իմաստները եւ փոխկապակցվածությունը:
Նոր Կոլիբրի ալգորիթմին անցնելու հայտարարությունն արվել է ընկերության 15-ամյակի կապակցությամբ:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/economy/view/88736
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել