
Այսօր Ազգային Ժողովում ճեպազրույցի ժամանակ Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն վարել է մի շարք պնդումներ, որոնց անդրադառնալու եմ առաջիկա հարցազրույցներում, բայց մեկը այնքան ակնհայտ սուտ է, որ որոշեցի մի ամբողջ ստատուսի արժանացնել:
Պարոն Հովհաննիսյանը նշում է, թե ԵՄ-ի հետ քննարկում են մի փաստաթուղթ, որի մեջ առաջին անգամ նշվելու է անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության մասին՝ մի խոսքով հերթական իբր «աննախադեպը»։
Կից ներկայացնում եմ ՀՀԿ իշխանության տարիներին բանակցված և ստորագրված CEPA-ի անվտանգությանը վերաբերվող հատվածները։ Ընդ որում, մեր փաստաթղթի մեջ անվտանգության ոլորտում համագործակցությունը ներկայացվում է թե արտաքին, թե ներքին անվտանգային խնդիրներին ԱՌԱՆՁԻՆ մասերի և հոդվածների տեսքով։
Սա այսօրվա ճեպազրույցի կեղծիքների առաջին բացահայտումն էր։ Մոտ օրերս կլինեն նաև նորերը։


Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hmamij/posts/pfbid0378aEZeEXhY56f3GY6dGpmcWrUMYqgrXbR3pLcnaQ6bddw1a15UhBsa6u47ir9B9Ll
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել