
Այսօր տեղի է ունեցել ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը․ հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցեր: Հատուկ ընդգծվել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման գործընթացում գրանցված առաջընթացը, որին Մոսկվան բարձր գնահատական է տալիս: Նախարարները նաև անդրադարձել են առաջիկա միջպետական շփումների ժամանակացույցին և բովանդակությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել