Tert.am-ը գրում է.
Հայ-ադրբեջանական հակամարտության բանակցությունները ներկայումս մտել են փակուղի: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա նշեց, որ կապված Ադրբեջանի առաջիկա նախագահական ընտրությունների հետ,Մինսկի խմբի համանախագահներն ու մյուս կառույցները ակտիվություն չեն ցուցաբերում խնդրի շուրջ:
«Ես ցավում եմ, որ այս ընթացքում, երբ բանակցային գործընթացը պասիվ է, հայկական կողմը քիչ ուշադրություն է դարձնում այն քննարկումներին, որոնք տեղի են ունենում միջազգային տարբեր հետազոտական կենտրոններում: Այնտեղ տեսություններ են մշակվում այս հակամարտության շուրջ: Ճգնաժամային խումբը հրապարակել է մի նոր զեկույց՝ կապված արցախյան հակամարտության հետ, ու այնտեղ հայկական դիրքերից վնասակար տեսակետներ են տեղ գտել»,- ասաց նա:
Մանրամասնելով իր ասածը՝ քաղաքագետը նշեց, որ զեկույցում բոլոր հարցերում հավասարության նշան է դրվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Օրինակ՝ Հայաստանի ցանկությունը Արցախում բացել օդանավակայան հավասարակշռում են Ադրբեջանի՝ հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու հետ:
«Այս թեզը առկա է նաև Լոնդոնի «Ռուսի» թագավորական հետազոտությունների ինստիտուտի վերլուծության մեջ, ինչը Ֆինանսավորվել է Ադրբեջանի կողմից: Այս թեզը փորձում են զարգացնել ու բերել քաղաքական դաշտ: Վստահ եմ, որ այս թեզը կդառնա քաղաքական գործոն»,- ասաց նա:
Երկրորդ թեզը, որ փորձ է արվում կյանքի կոչել, ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ոչ արդյունավետության մասին է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ