Aravot.am-ը գրում է.
Երեկ ՀՀ գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության տարածած հաղորդագրության մեջ, ծառայության նախկին աշխատակից, «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանին որակել էին «ոլորտից թերի տեղեկացված»: Սույն որակումը տրվել էր Բաբկեն Պիպոյանի` վերջերս արած մի քանի հայտարարություններին ի պատասխան:
Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր նախկին աշխատավայրից իր մասին հնչած որակումներին, Բաբկեն Պիպոյանն ասաց. «Ինչ որ երեկ արվեց իմ նախկին աշխատավայրից իմ նկատմամբ, դա զավեշտների զավեշտն էր»: Արդեն ըստ էության, մեր զրուցակիցն ասում է, որ այդ հայտարարությունում առկա փաստերը իր ասածների հետ բացարձակապես կապ չունեցող բաներ են. «Ավելին, այդ գրությամբ իրենք իրենց են խայտառակել: Հստակ ասել, որ մենք չենք տարբերակում տեխնիկական լոլիկը ոչ տեխնիկականից, որովհետեւ դա օրենքով է….օրենքը տեխնիկական լոլիկ եզրույթ չի սահմանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ