Վերջին օրերին մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ ԱԺ պատգամավոր, “Բնական աղետներից տուժած գյուղացիներին օգնութանհ իմնադրամ”-ի նախագահ Ալեքսան Պետրոսյանը հանդես է եկել հայտարարությամբ. “Բնական աղետներից տուժած գյուղացիներին օգնության հիմնադրամ”-ը ստեղծվել էր ի օգնություն ՀՀ համայնքներում բնակվող հազարավոր մեր հայրենակիցների, ովքեր 2013թ.մայիս ամսին տեղի ունեցած ուժեղ կարկտահարությունների հետևանքով կրել էին մոտ 25 մլրդ դրամի նյութական վնաս:Չնայած մեր ակնկալիքներին` հիմնադրամի գործունեության ամիսների ընթացքում հավաքագրվեցը նդամենը 240 մլն 520 հազար դրամ: Արմավիրի մարզի մարզպետարանում ստեղծված հատուկ հանձնաժողովը նպատակահարմար գտավ գումարը բաժանել մարզի 37 գյուղերի թվով 6013 ընտանիքների միջև, ովքեր ստացան 40 հազարական դրամ ֆինանսական աջակցություն:Հանձնաժողովի հանձնարարությամբ, բոլոր այդ գյուղական համայնքների գյուղապետերը պատասխանատվություն ստանձնեցին գումարները հանձնել հասցեատերերին և, վստահեցնում եմ Ձեզ, բոլոր ընտանիքները, առանց բացառության, ստացել են իրենց հատկացված գումարները: Հանրությանն իրազեկելու նպատակով` ընդգրկված գյուղերի և ընտանիքների ցուցակները փակցվել էին գյուղական համայնքների բոլոր գյուղապետարաններում և, հարկ է նշել, որ այսօր նույնպես հիմնադրամը պատրաստ է ըստ պահանջի ներկայացնելու բոլոր ցուցակները: Այժմ թույլ տվեք խոսքս ուղղեմ բոլոր լրատվամիջոցներին և քաղաքացիներին, եթե տիրապետում եք ցանկացած տեղեկատվության, թե ցուցակում ընդգրկված որևէ ընտանիք չի ստացել իրեն հասանելի քօգնությունը, ապա կարող եք զանգահարել հատուկ “Թեժ գիծ” հեռաախոսահամարով և հայտնել երբողոքը: Հավատացածեղեք, որոչմիահազանգչիմնալուանպատասխան: ԹԵԺ ԳԻԾ` 055 052 989 Հ.Գ. Հիմնելով այս հիմնադրամը` մենք ոգեշնչված էինք անսահման հավատով, որ մեր հայրենակիցների մեջ կկարողանանք արթնացնել մարդասիրական կամքի բարձր դրսևորումները: Հպարտ եմ նշել, որ, այո, մեր ազգը կարողանում է դժվար պահին սատար կանգնել կարիքավորին: Սակայն, ինչպես պարզվում է, իրականությանը ընդհանրապես չհամապատասխանող մի քանի լուրեր կարող են ստեղծել խորը թերհավատության մթնոլորտ և կոտրել նաև այդ բարի հավատը` մեկ վայրկյանում ջախջախելով մեր ժողովրդի մեջ հետագայում և սօգնելու պատրաստակամությունն ու ցանկությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել