Հանրապետության տարածքում` մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում`հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 22-ի ցերեկն առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 24-27-ին ցերեկային ժամերին կբարձրանա 8-10 աստիճանով։

Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում մարտի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-ի ցերեկը, սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +11+13։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -5-9, ցերեկը՝  +2+5,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -5-8, ցերեկը՝  +1+3,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝  +6+9,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4-9, ցերեկը՝  -2+2, 

Լոռիում գիշերը՝ -3-7, ցերեկը՝  +3+8,

Տավուշում գիշերը՝ +7+9, ցերեկը՝  +22+26,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝-2-5, ցերեկը՝  +3+7,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0-4, ցերեկը՝  +5+9,

Արարատում գիշերը՝-1+2, ցերեկը՝  +6+10, 

Արմավիրում գիշերը՝ -1+3, ցերեկը՝  +10+13, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -5-8, ցերեկը՝  -1+1,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -1+4, ցերեկը՝  +10+14,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝  +10+13,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝  -1-5, ցերեկը՝  +3+7։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել