Մարդիկ դավաճանում են և դա փաստ է: Նրանք դա անում են փողի համար, մույսները վախից, երրորդները իրավիճակի ազդեծության տակ: Որոշ դավաճանների անունները պատմությունը պահպանել է մինչ օրս և ստորև ներկայացված են նրանցից մի քանիսը:

1. Հուդա Իսկարիովտացի

7 историй про известных предателей

Հուդա Իսկարիովտացին Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից մեկը, որի մատնությունը թույլ տվեց հրեա քահանայապետերին բռնել և խաչելության դատապարտել Հիսուս Քրիստոսին: Հովհան Ոսկեբերանի աշխատություններում հիշատակվում է, որ Հուդան մյուս առաքյալների նման հրաշքներ էր գործում: Նա վերակենդանացնում էր մահացածներին, բուժում էր հիվանդներին, սակայն հետագայում «կորցրեց Երկնային արքայությունը», քանի որ դավաճանեց Հիսուսին:

Աստվածաշնչում կան որոշ տեղեկություններ Հուդայի մանկության մասին: Նրա ծնողները նետել էին նրան ծովը փոքրիկ արկղիկի մեջ, քանի որ երազ էին տեսել, որ որդին կկործանի նրանց:  Այդպես էլ եղավ: Հուդան տարիներ անց վերադառնում է իր հարազատ քաղաքը, սպանում հորը և մոր հետ մտնում այունապղծական կապի մեջ: Այն բանից հետո, երբ Հուդան զղջում է և ապաշխարհում, Հիսուսը ներում է նրա բոլոր մեղքերը և նա դառնում է Հիսուսի 12 առաքյալներից մեկը:  

Հուդան դավաճանել է Հիսուսին 30 արծաթի դիմաց: Հենց այդ գումարն է նա ստացել քահանայապետերից: Այն բանից հետո, երբ Հիսուսին արդեն դատապարտել էին խաչելիության, Հուդան զղջացել էր իր արաքի համար և ցանկացել էր ետ վերադարձնել 30 արծաթները, բայց քահանայապետերն ասել էին, որ նա այլևս իրենց չի հետաքրքրում:  Այդ պահին Հուդան գումարը նետեց եղեկեցու հատակին և ինքնասպան եղավ` կախվեց: 

1978թ.-ին Եգիպտոսում գտնվել էր այսպես կոչված «Հուդայի Ավետարանը», որտեղ նա ներկայանում է, որպես Հիսուսի միակ աշակերտ, ում նա բացահայտել էր Երկնային արքայության գաղտնիքները: Այնուամենայնիվ, քրիստոնեական եկեղեցին այդ փաստաթուղթն իրական չի համարում և կանոնական Ավետարանների ցանկում այն ընդգրկված չէ:


2. Մարկոս Յունիոս Բրուտոս

7 историй про известных предателей

Մարկոս Յունիոս Բրուտոսը հռոմեական սենատոր էր: Նա ապրել է մ.թ.ա. I-ին դարում: Նա սերում էր հայտնի և հարգված ընտանքից, ում անդամները սովորաբար մտնում էին սենատի կազմի մեջ:

Ի սկզբանե, Բրուտոսը Պոմպեյի կողմնակից էր, բայց Հուլիոս Կեսարի հաղթանակից հետո, անցավ նրա կողմը:  Կեսարը մեծ շուքով ընդունեց Բրուտոսին և նույնիսկ նրա իշխանության տակ հանձնեց Ցիզալպիական Գալլիան: Կեսարին վերջնականորեն շատ մոտ գտնվելու վերջին քայլն այն էր, որ Բրուտոսի մայրը երկար տարիներ կեսարի սիրուհին է եղել:

Այդ ընթացքում Կեսարը հրամանատարից կայսր դարձավ և միանձնյա ղեկավարում էր Հռոմը: Այդ ժամանակ սենատորներից մեկն իր կողմն է քաշում Բրուտոսին: Սենատորն անընդհատ հիշեցնում էր նրան իր ծագման մասին: Տեղեկություններ կան, որ Բրուտոսը Լյուցիոս Յունիոս Բրուտոսի ժառանգն էր, ով գահընկեց էր արել Հռոմի վերջին կայսրին:  Քանի որ Բրուտոսի նախնին արդեն կատարել էր նմանատիպ արաք և ազատել էր կայսրությունը դիկտատորի ձեռքերից, ապա նրա ժառանգը նույնպես կարող էր դա անել: Այդպես Բրուտոսը դարձավ Հուլիոս Կեսարի դեմ դավադրանքի պարագլուխը: Սենատի նիստի ժամանակ դավադիրները շրջապատեցին Կեսարին և սպանեցին նրան:

Համենայնդեպս, դավադրությունը լիարժեք հաջողություն չունեցավ, քանի որ ժողովուրդը չգնաց դավադիրների ետևից: Արդյունքում իշխանությունն անցավ Կեսարի զարմիկին՝ Օկտավիանոսին, իսկ Բրուտոսը փախուստի դիմեց: Հետագայում, Բրուտոսը մեծ բանակով Հռոմ է վերադառնում, բայց ջախջախվում է Օկտավիանոսի և Անտոնիոսի զորքերի կողմից: Պարտությունից հետո նա ինքնասպան եղավ: 

 

3. Հրամանատար Իվան Մազեպա  

7 историй про известных предателей

Հրամանատար Իվան Մազեպան  եղել է Պետրոս I-ի մոր՝ Սոֆյաի խորհրդականը: Երբ երիտասարդ կայսր Պետրոս I-ը գահի եկավ, Մազեպան չկորցրեց իր ազդեծությունը և կարողացավ նվաճել նրա վստահությունը, իսկ ավելի ուշ դարձավ նրա մոտիկ ընկերը: 

Պետրոսը հարգում էր Մազեպային և ոչ առանց պատճառի: Նա շատ խելացի և քաջ հրամանատար էր և Պետրոսի օրոք բազմաթիվ կոչումներ է ստացել:

1706թ.-ին լեհական թագավոր Ավգուստ II-ը պարտվեց Շվեդիայի հետ պատերազմում և հրաժարվեց գահից, ինչի հետևանքով գահն անցավ շվեդ Ստանիսլավ Լեշինսկիին: Այդ ժամանակ Մազեպան սկսեց իր դավադրությունները:

Բնականաբար, Պետրոսը Մազեպայի դավաճանության մասին բազմաթիվ տեղեկություններ էր ստանում: Սակայն կայսրը աչք էր փակում այդ խոսակցությունների վրա: Այս պատմության մեջ վերջին կաթիլը դարձավ գլխավոր դատավորի մեղադրանքները, թեև նա Մազեպայի հետ լավ հարաբերությունների մեջ չէր: 

Հավանաբար, Մազեպան վախեցավ և փախուստի դիմեց: Շվեդական թագավոր Կարլը նրա հետ հանաձայնության եկավ և Կարլը խոստացավ նրան Ուկրաինայի իշխան դարձնել:

1709թ.-ի հունիսին շվեդական զորքերը ջախջախվեցին, իսկ Մազեպան փախավ Բենդերներ, որտեղ է մահացավ:


 4. Օլդրիչ Էյմս

7 историй про известных предателей

Օլդրիչ Էյմսը ԿՀՎ-ի լրտեսական ենթաբաժնում: Նա ծնվել էր ԱՄՆ-ում և որոշ ժամանակ աշխատում էր ամերիկյան լրտեսական վարչության համար: Էյմսի լրտեսությամբ զբաղվելու միակ դրդապատճառը գումարն էր: Նա աշխատում էր Վաշինգտոնում: 1985 թ.-ին նա սկսեց  գումարի դիմաց գաղտնի տեղեկատվություն տրամադրել Խորհրդային Միությանը: Ի վերջո ռուսներից նրա ստացած գումարի չափը հասավ 4 միլիոն դոլարի: Ինը տարի շարունակ Էյմսը բազում գաղտնիքներ էր հաղորդում Խորհրդային Միությանը: Նա հաղորդել էր ավելի քան 100 իրազեկիչների անուններ, ովքեր, աշխատելով Ռուսաստանում, գաղտնի տեղեկատվություն էին փոխանցում ԱՄՆ-ին:

Երկակի լրտես աշխատելու ժամանակահատվածում, Էյմսը առանձնատուն գնեց Վաշինգտոնում, մի քանի բնակարաններ և թանկարժեք ավտոմեքենաներ: Ի վերջո ոստիկանությունը սկսեց կասկածել նրան և 1994թ.-ի փետրվարի 21-ին նրան ձերբակալեցին ՀԴԲ-ի աշխատակիցները: Էյմսին մեղավոր ճանաչվեց լրտեսության մեջ և դատապարտեցին ցմահ ազատազրկման:


5. Հարոլդ Ջեյմս Նիքոլսոն


Եվս մեկ ամերիկացի լրտես, ով անցել էր Ռուսաստանի կողմը՝ Ռազմաօդային ուժերի սպա Հարոլդ Ջեյմս Նիքոլսոն: Համալսարանն ավարտելուց հետո նա ծառայության անցավ Ռազմաօդային ուժերում, իսկ հետո դարձավ ԿՀՎ-ի լրտես: Հարոլդը տարբեր վայրերում էր աշխատել, իսկ ընտանեկան խնդիրներից հետո նրան ուղարկեցին Մալազիա, ինչը նա պաշտոնի իջեցում համարեց: 

Իհարկե, նա կարող էր շարունակեր իր աշխատանքն ԱՄՆ-ում և այդ վատ ժամանակահատվածն անցողիկ էր, սակայն Հարոլդը որոշեց կապի մեջ մտնել ռուսական լրտեսական վարչության հետ: Նա շատ գաղտնիքներ գիտեր և ռուսները չէին կարող նրան ձեռքներից բաց թողնել: Հարոլդը համաձայնվեց տեղեկություններ հաղորդել մեծ գումաների դիմաց և ի վերջո կողմերը համաձայնության եկան:  

1994-1995թթ.-ին նրա հաշվեհամարի վրա մոտ 50.000 դոլար կար և ԿՀՎ-ի աշխատակիցների համար դա կասկածելի թվաց, ինչպես նաև այդ ժամանակ ինֆորմացիայի ուժեղ արտահոսք էր տեղի ունենում, իսկ Հարոլդի ձերբակալությանից հետո արտահոսքը դադարեց: 

1996թ.-ին Նիքոլսոնը բացահայտվեց: ՀԴԲ-ն հետևեց նրա հանդիպմանը ռուս գործակալների հետ Սինգապուրում: Նրան չէին կարող մեղադրանքներ առաջադրել, քանի որ ապացույցներ չկային, բայց Հարոլդին հատուկ տեղափոխեցին միաջազգային ահաբեկաչության դեմ պայքարի բաժին, որտեղ և նրա դեմ ապացույցներ հայնտաբերվեցին:

1997թ.-ին Հարոլդ Ջեյմս Նիքոլսոնին 20 տարվա ազատազրկման դատապարտեցին, բայց այդ գործով հետաքննությունը դեռևս շարունակվում է և 2011թ.-ին նրան ևս 8 տարի ավելացրեցին:


6. Ֆրիդրիխ Պաուլյուս

7 историй про известных предателей

Ֆրիդրիխ Պաուլյուսը հայտնի է «Բարբարոսսա» պլանի շնորհիվ, որի համաձայն Գերմանիան պետք է ներխուժեր ԽՍՀՄ:

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբից հետո 1939թ.-ին, Պաուլյուսը նշանակվեց 10-րդ բանակի հրամանատար, որը հետագայում փոխանվանվեց Վեցերորդի:

Սակայն այդ նույն տարվա սեպտեմբերին գերմանացիների բանակը պարտություն կրեց Ստալինինգրադի տակ: Պաուլյուսը ցանկանում էր հեռանար քաղաքից, բայց Հիտլերը կտրականապես դեմ էր և վստահեցնում էր, որ օգնությունը շուտով կժամանի: Սակայն ոչ մի օգնություն այդպես էլ Վեցերորդ բանակը չստացավ, բանակը պահելու բոլոր պլանները խափանվեցին և որոշ ժամանակ անց Հիտլերը հրաժարվեց քաղաքը գրավելու մտքից:

Պաուլյուսը ֆյուրերից նամակ ստացավ, որտեղ ասվում էր, որ ոչ մի գերմանացի զինվոր չպետք է գերի ընկնի, այսինքն Հիտլերն առաջարկում էր նրան ինքնասպան լինել: Սակայն Պաուլյուսը չէր ցանկանում մահանալ և 1943թ.-ի հունվարի 31 հանձնվեց: Նրան տարան գեներալ-հրամանատար Ռոստովսկու մոտ, Պաուլյուսին հարցաքննեցին:

Մինչև 1944թ.-ը նա հավատարիմ էր մնում իր հայացքներին և հրաժարվում էր որևէ տեղեկություններ տալ, բայց գերմանական բանակի հերթական պարտությունից հետո նա մտափոխվեց և ասեց այն ինչ գիտեր բոլոր պլանների մասին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել