Tert.am-ը գրում է.

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն այսօր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից հրավիրված «Մաքսային բարեփոխումները Հայաստանում» համաժողովին անդրադարձավ իրենց հաճախ տրվող հարցերին, թե ի՞նչ շահ ունի իրենց երկիրը Հայաստանում գործարար միջավայր բարելավելու և տնտեսական աճ ապահովելու գործում։

«Բարեփոխումների հարցը մեզ հաճախ է տրվում, հարցնում են, թե ԱՄՆ-ն կամ Արևմտյան գործընկերները ինչո՞ւ են փորձում բարեփոխումներ անել, ի՞նչ եք դուք ստանում դրանից։ Եթե անկեղծ ասեմ, ոչ մի բան։ Մենք այս բարեփոխումները նրա համար չենք առաջ մղում, որ ԱՄՆ-ն կամ Վաշինգտոնը օգուտ ստանան, այլ բարելավում ենք գործարար միջավայրը՝ Հայաստանում տնտեսական աճ ապահովելու համար»,- հայտարարեց ԱՄՆ դեսպանը։

Ջոն Հեֆերնն անդրադարձավ նաև Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը և ընդգծեց. «Հայաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է շարունակում մնալ և պետք է կատարի ստանձնած պարտավորությունները՝ կատարելով բարեփոխում ի շահ բոլորի բիզնեսների ու բարեփոխումների»,- ասաց նա։

Դեսպանը նաև հավելեց, թե Միացյալ Նահանգները նման բարեփոխումներ իրականացնելու համար ամենամյա հանդիպումներ է ունենում, որը շարունակական է լինելու։

«Գործարար համայնքի համար հանդիպում ունենք ֆինանսական, մաքսային ոլորտի պաշտոնատար անձանց հետո, որպեսզի միասին որոշեն ոլորտը բարեփոխելու խնդիրները, որպեսզի ազատ տեղաշարժ լինի, գիլիոտինային գաղափարը լավ է (հանել բոլոր օրենսդրական կետերը, որոնք լրացուցիչ բեռ են բիզնեսի համար և ժամանակավրեպ են), բայց ինչպես կարող ենք բարելավել համակարգը, եթե թույլ չտանք, որ ազատ տեղաշարժ ապահովի մարդկանց նաև օդային տարածքում։ Սա է հիմնական խնդիրը Հայաստանում»,- նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել