«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրներ Մանե Թանդիլյանը, Մեսրոպ Առաքելյանն ու այլ քաղաքացիներ կառավարության շենքի դիմաց ակցիա են իրականացնում՝ Բաքվի բանտերում պահվող գերիների, պատանդների վերադարձի պահանջով։ Այս պահին շենքի ներսում ընթանում է Կառավարության նիստը։

Մանե Թանդիլյանը՝ լրագրողների հետ զրույցում ասաց, որ  կառավարության հետ հանդիպում իրենք չեն պահանջում։

«Այս իշխանությունը շարունակում է ամբարտավան պահվածքը՝ ասելով, թե ինչ պետք է անեն Հայաստանի կառավարությունը, որ չի անում։ Մենք բոլորս գիտենք, որ ոչինչ չեն ձեռնարկում, բայց այսօրվա ակցիայով ցանկանում ենք հիշեցնել, ինչ պետք է արվի, որ չի արվում։ Էլ չենք ասում, թե ինչեր են անում, որ խանգարում է գերիներին»,-ասաց գործիչը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել