Tert.am-ը գրում է.
Մադրիդի «Ատլետիկոյի» բրազիլացի պաշտպան Դիեգո Կոստան մեկնաբանել է այն տեղեկությունը, համաձայն որի՝ ինքը կարող է թույլտվություն ստանալ Իսպանիայի հավաքականում խաղալու համար, հայտնում է sports.ru-ն:
«Իսպանական կողմից ինձ հետ ոչ ոք կապ չի հաստատել: Առայժմ, ամեն ինչ ասեկոսեների մակարդակում է, բայց դրանց պատճառով ես ավելի վատ չեմ քնում: Եթե ընտրություն կատարեմ, ապա կնախընտրեմ հանդես գալ այն հավաքականում, որն ինձ ավելի հարմար է»,-հայտարարել է Դիեգո Կոստան:
Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան գրավոր դիմում է հղել ՖԻՖԱ-ին՝ Կոստային Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնների կազմում հանդես գալու թույլտվություն տալու խնդրանքով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/09/27/diego-costa/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել