Բաղադրությունը
բեկոնի 6-8 կտոր
սպիտակ հացի 4 հաստ շերտ
2 ձու
80 մլ սերուցք (10%) կամ կաթ
2 ճաշի գդալ քերած պանիր (ցանկալի է «Պարմեզան» տեսակի)
1ճաշի գդալ մանր կտրատած մաղադանոս
2 միջին չափի լոլիկ
Ըստ ցանկության կարող եք օգտագործել նաև սխտոր ,աղ, աղացած պղպեղ
Պատրաստման եղանակը
Միջին կրակի վրա տաքացնել թավան: Թավայի մեջ դնում ենք բեկոնները և տապակում երկու կողմերը առանց յուղի մոտ 5 րոպե
Հավկիթները հարում ենք քերած պանրի, մաղադանոսի, ճզմած սխտորի, սերուցքի կամ կաթի հետ: Ավելացնում ենք նաև աղն ու պղպեղը:
Տաքացնում ենք երկրորդ թավան և հալեցնում 50 գրամ սերուցքային կարագ: Հացը թաթախում ենք արդեն պատրաստի ձվային խառնուրդի մեջ և դնում թավայի մեջ:
Տապակում ենք երկու կողմն էլ այնքան,մինչև կարմրի: Պատրաստի գրենկիները դնում ենք ափսեների մեջ ավելացնելով նաև շերտերով կտրած լոլիկն ու տապակած բեկոնը:
Բարի ախորժակ:



