Երևան քաղաքում մարտի  18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-22-ը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։

Հանրապետության տարածքում մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 19-22-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը՝ ձյան տեսքով, մարտի 19-20-ը առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ: Մարտի  19-20-ը առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 20-25մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 19-22-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-12 աստիճանով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել