Սիրահարվելն ավելի շատ տպավորություն ու սպասում է, իսկ սերն արդեն փոխհարաբերություն է, օբյեկտիվության ընդունում:
Հիմնականում կանայք ունեն պլատոնային ուղղվածություն և քանի որ սխալ ընտրության պատճառով ավելի շատ են տուժում, մշտապես զգուշանում են։
Տղամարդիկ ավելի շատ կենտրոնացած են սենսացիաների ու տպավորությունների վրա:
Տղամարդկանցից քչերն են ի սկզբանե հարաբերություններ կառուցում սիրո, ընտանիքի ձևաչափով՝ գիտակցելով նման արարքի կարևորության և պատասխանատվության մասին:
Երբ սիրահարվածությանը փոխարինում է սերը, տղամարդը ավելի շատ հոգատարություն է ցուցաբերում և պլանավորում ապագան:
Սիրահարվելու և սիրելու միջև, որպես կանոն, անցնում է մի քանի ամիս:
Երբ հարաբերությունները զարգանում են, այդ ժամանակ մարդիկ կապվում են ավելի ու ավելի շատ։
Սկսում են գերիշխել հուզական, նյութական, սեռական և այլ զգացողությունները։
Սակայն այն պարագայում, երբ զգացմունքների տպավորությունները սկսում են թուլանալ, ապա պարզ է դառնում, որ ոչինչ չի կառուցվել։
Այդ ժամանակ սկսվում է հիասթափության փուլը:
Նրանք, ովքեր հարաբերություններ կառուցել գիտեն, գտնվում են մշտական զարգացման և երջանիկ հարաբերությունների մեջ:
Նրանք, ովքեր չգիտեն, թե ինչպես ընտրել, զարգացնել և կառուցել փոխադարձ ներդաշնակություն, հաճախ հիասթափվում են և կրկին սխալ ընտրություն կատարում:
Երբեք ուշ չէ սխալները շտկել, նորոգել և ներդաշնակություն մտցնել ձեր հարաբերություններում և ներաշխարհում:
Իրականում սիրահարվածությունից դեպի սեր տանող ճանապարհը ձեր ձեռքում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել