Օծանելիքները միշտ էլ կարևոր դեր են ունեցել մարդու կյանքում: Հին Հունաստանում մարզիկներն օգտագործում էին թարմացնող բուրմունքներ:… Գիտե՞ք ինչի համար… Հաղթելու:
1930-ական թվականներին բժիշկներն օգտագործում էին բուժման նոր եղանակ` «արոմաթերապիա»` այսինքն` բուժում բուրմունքներով: Դա նպաստում էր ոչ միայն հիվանդի տրամադրության բարձրացմանը, այլև ախորժակի լավացմանը: Պարզվում է բուրմունքները թելադրում են տրամադրություն, ազդում ինքնազգացողության վրա: Սակայն ազդում են ոչ միայն դրական առումով, դրանք կարող են առաջացնել զայրույթ և գլխացավ:
Առաջին օծանելիքներն առաջացել են դեռևս մեր թվարկությունից առաջ Մերձավոր Արևելքում: Եվրոպան հեշտությամբ չընդունեց նորույթը, և օծանելիքը, մինչ Եվրոպա հասնելը, ներմուծվեց Չինաստան և Ճապոնիա:
Եգիպտոսում կոսմետիկ միջոցներ շատ ավելի վաղ են պատրաստվել: Փարավոնների դամբարաններում հայտնաբերվել են կավե սափորներ և փղոսկրեր` լցված մարմնի խնամքի համար նախատեսված յուղերով: Դրանք բուրում են նույնիսկ հիմա` 3320 տարի հետո:
Լեգենդար Կլեոպաատրայի մարմինը խնամելու համար (նա իշխել է մ.թ.ա. 69–ից 30-րդ դարերում) աշխատում էր մի ամբողջ գեղարարական խումբ: Կոսմետիկայի և օծանելիքի բնագավառում Կլեոպատրան հավասարը չի ունեցել, նա նույնիսկ գիրք է գրել դեմքի խնամքի համար նախատեսված միջոցների մասին:
Հին Հունաստանում և Հռոմում նույնպես օգտագործում էին եգիպտական օծանելիք` հաշվի չառնելով դրանց բարձր գները: Անգամ Աստվածաշնչում կա մի հատված, ըստ որի օծանելիքն օգտագործվել է գայթակղելու նպատակով: Խոսքը Եսթերի գրքի բ-12-րդ հատվածի մասին է ` «Մարմնի յուղեր էին օգտագործում թագավորի մոտ մտնելուց առաջ»:
Հետագայում քրիստոնյա ճգնավորների ճնշումով օծանելիքի գործածումը խիստ նվազեց: Սակայն որոշ ժամանակ անց լայն տարածում գտավ, և օծանելիքով ողողում էին անգամ ջորիներին ու այծերին:
Ի դեպ այսօր էլ արտադրվում են օծանելիքներ հատուկ շների կամ կատուների համար` "Oh, my dog” , "Oh, my Cat” և այլն: Ի՞նչ կարող ես անել, մարդիկ կան` չգիտեն ինչի վրա փող ծախսել:
Շարունակությունն ԱՅՍՏԵՂ



