Թերթն իր խմբագրականում գրում. 

«Մեր հարևան երկրի ղեկավար Միխեիլ Սաակաշշվիլիի 30-րոպեանոց ելույթը ՄԱԿ-ում ոչ միայն կարդացի, այլև դիտեցի՝ հետաքրքիր էր, թե ինչպես, ինչպիսի ինտոնացիայով է Վրաստանի նախագահը խոսում, ինչպես նաև՝ երբ և ինչպես էին ՌԴ ներկայացուցիչները լքում դահլիճը։ Վերջին դրվագն առանձնապես տպավորիչ չէր՝ ռուս դիվանագետները դուրս եկան մոտավորապես 25-րդ րոպեին, երբ իրենց երկրի հասցեին կատաղի քննադատության մեծ մասն արդեն հնչել էր։

Իհարկե, Սաակաշվիլին հավասարակշիռ մարդ չէ՝ նա շատ է հուզվում, շնչակտուր է լինում՝ հատկապես, երբ խոսում է Ռուսաստանի մասին։ Այնուամենայնիվ, որոշ դիտարկումներ ինձ միանգամայն արդարացի թվացին՝ Հայաստանը անկյուն քշվեց և ստիպված եղավ միանալ Մաքսային միությանը, Ռուսաստանը շահագրգռված չէ, որ ղարաբաղյան հակամարտության որևէ կողմ շահի, որովհետև այդ դեպքում ՌԴ-ն կկորցնի իր ազդեցությունը Հարավային Կովկասում, Ռուսաստանին չի հաջողվի ստեղծել նոր կայսրություն։ Հատկապես իրավացի էր Վրաստանի նախագահը, երբ խոսում էր այն մասին, որ Ասոցացման պայմանագրի վերաբերյալ բանակցություններ վարող երկրներում հատուկ քարոզչություն էր տարվում, որի նպատակն էր նույնականացնել եվրոպական արժեքները միասեռականության հետ և ներմուծել մեր երկրներ այն գաղափարը, թե իբր ԵՄ-ի նպատակն է ոչնչացնել մեր ազգային ինքնությունը, ավանդույթները, ընտանիքը, հավատը։ Այդ քարոզչությունը, ինչպես իրավամբ կարծում է Սաակաշվիլին, համակարգվում էր Կրեմլից, և դրա ոչ ուղղակի ապացույցն այն է, որ Պուտինը, վերջերս ելույթ ունենալով Վալդայի ֆորումում, կրկնեց այդ քարոզչության հիմնական թեզերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել