1in.am-ը գրում է.

Վրաստանում պետական լեզվի կիրառման նորմերը խախտած պաշտոնյաները և ԶԼՄ-ները վարչական պատասխանատվության կենթարկվեն: Բացի «Պետական լեզվի մասին» օրենքից, փոփոխություններ են արվել նաև վարչական իրավախախտումներին վերաբերող օրենսդրության մեջ: 

Օրենսդրության համաձայն՝ եթե պաշտոնատար անձը պետական լեզվի չիմացության պատճառով հրաժարվի հայտարարություն կամ գրավոր այլ փաստաթուղթ ընդունել, կտուգանվի 200-500 լարիով, իսկ կրկնվելու դեպքում՝ 500-1500 լարիով: 

Միաժամանակ, փոփոխությունների համաձայն՝ վրացական պետական լեզվի գործածության կանոնների խախտման դեպքում վարչական պատասխանատվության կենթարկվեն ԶԼՄ-ները: Առաջին խախտման դեպքում տուգանքը 1000-2000 լարի կկազմի, իսկ կրկնվելու դեպքում՝ 10000 լարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել