
Starnews.am-ը գրում է․
StarNews-ը հետևեց «Օձի լեզու» հաղորդման հերթական եթերին և առանձնացրեց հետաքրքիր մասեր։
Վաչե Թովմասյանի և նրա հաջողության մասին խոսելով` Արան նշեց.
«Իմ համար Վաչեն բացառիկ դեմքա, որովհետև էն Վաչեն, որը կա էկրանում, բեմում և էն Վաչեն, որի հետ զրուցում ես, երկու տարբեր մարդիկ են։Վաչեն վերջին տարիներին շատ խորացրել ու զարգացրել է իր անգլերենը։ Վաչեի օրինակը հաջողակ լինելու դասական նմուշա։Վաչեն չունի դերասանական կրթություն, սակայն հայտնվել է մի ֆիլմում, որը ստացավ գլխավոր մրցանակ»։
Մհեր Բաղդասարյանը մեկնաբանեց այսպես.
«Երևանի արվարձաններից մի երիտասարդ հայտնվել է նախ «32 ատամ»-ում, հետո «Վիտամին»-ի բեմում ու միաժամանակ հայտնվում է աշխարհի կարևորագույն մրցանակաբաշխության, կարևորագույն բեմում և ամենակարևոր անվանակարգի համար բարձրանում է բեմ և ստանում մրցանակ։ Սա հուշում է, որ անհավանական ոչինչ չկա»։
Մհերն ու Արան ցանկացան նաև անդրադառնալ «Անորա»ֆիլմի բովանդակությանը։
Պատմության մեջ առաջին անգամ գլխավոր անվանակարգը՝ «Տարվա լավագույն ֆիլմ» ստացել է հայկական երկխոսություն ունեցող ֆիլմ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: