
Ինչու՞ ենք հեծանիվ քշում եւ դա ի ցույց դնում․
1․ Քաջալերելու համար վաղ արթնանալու սովորությունը,
2․ Քաջալերելու համար առողջ ապրելակերպը եւ ֆիզիկական ակտիվությունը,
3․ Քաջալերելու համար տեղաշարժվելու այլընտրանքային եղանակները,
4․ Քաջալերելու համար մարդկային հաղորդակցության՝ սնվելու վրա չհիմնված եղանակները,
5․ Ընդգծելու համար ածխածնային արտանետումների նվազեցման օրակարգը,
6․ Քաջալերելու համար քաղաքային եւ բնական միջավայրի հետ առնչվելու, ճամփորդելու այլընտրանքային ձեւերը,
7․ Ընդգծելու համար պարզ ձեւերով ազատությանը, վայելքին, կյանքին հասու լինելու հնարավորությունները,
8․ Ընդգծելու համար կամքը կոփելու, ինքդ քո առաջ խնդիրներ դնելու, խնդիրներ հաղթահարելու ունակությունդ դաստիարակելու կարեւորությունը,
9․ Ընդգծելու համար թիմային գործելակերպի, բոլորի առաջ անհատի պատասխանատվության, անհատի առաջ բոլորի պատասխանատվության կարեւորությունը։
#կեցցեհեծանիվը
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/pfbid032ZWk6mcoGv8tg5dY8T2YiJ7faFUJd1URrn5XiwTc7AvX4sh7KbYRJkyuWQFN19xzl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել