
Shamshyan-ի հաղորդմամբ՝ որոնողափրկարարական աշխատանքներին ընդհանուր առմամբ մասնակցում են 51 փրկարար և «Արմենիան Հելիքոփթերս» ընկերության 2 ուղղաթիռ։
Ըստ նախնական տեղեկությունների փնտրվող 9 քաղաքացիներից 8-ին, որոնք Իսպանիայի Թագավորության քաղաքացիներ են, և լեռնագնացներ, փրկարարների օգնությամբ ուղղաթիռով տեղափոխվել են Արագած գյուղ։
Վերջիններս նաև ձնահյուսքի տակ մնալու հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել, այնուհետև նրանք Արագած գյուղից օպերատիվորեն ժամանած Ապարանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել տարբեր հիվանդանոցներ։
Այս պահին որոնողափրկարարական աշխատանքները մթության հետ կապված ժամանակավորապես դադարեցվել են։ Առավոտյան կվերսկսվեն այդ քաղաքացուն որոնելու աշխատանքները։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/03/11/1279685%7C
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել