Hetq.am-ը գրում է.

Մեծի Տանը Կիլիկիո կաթողիկոսության միջեկեղեցական հարաբերությունների վարիչ Տեր Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանից  «Հետքը» հետաքրքրվեց, թե ինչպես է նա վերաբերվում այն հանգամանքին, որ բաձրաստիճան հոգևորականը կարող է թանկարժեք գույք ունենալ, և արդյոք դա չի կարող ազդեցություն ունենալ եկեղեցու հեղինակության վրա:

«Ես գիտեմ, թե ինչ եք ակնարկում: Ես չեմ ուզում անհատական պարագաների մասին խոսել: Անհատական որևէ մեկ պարագա պետք է հանձնվի եկեղեցու իշխանության ուշադրութան: Եկեղեցին այսօր ունի իր նվիրապետությունը, իր միաբանությունը, միաբանությունն իր հերթին ունի իր վարչական մարմինները, և այս հարցերը կլուծվեն այդտեղ, որտեղ լուծումների հասնելուց հետո կհրապարկվեն: Մենք բոլորս քրիստոնյա ենք, և մենք առաջին հերթին որպես քրիստոնյա ազգ, քրիստոնյա մարդ, քրիստոնյա եկեղեցի, պետք է առաջնորդվենք ավետարանական, աստվածաշնչյան սկզբունքներով, մեր եկեղեցու հայրերի վարդապետությամբ, պատվիրաններով, մեր եկեղեցու ավանդությամբ»,- նշեց Նարեկ սրբազանը:

Մեր դիտարկմանը, թե Եպիսկոպոսաց ժողովին արդյոք ներառվում են հարցադրումներ այսօրվա հոգևորականի կերպարի մասին, արքեպիսկոպոսը նշեց, թե նույն հարցը տալիս ենք տարբեր դիտակետերից, և եթե իր պատասխանը չի գոհացնում մեզ, այդպես էլ ասենք: Ըստ նրա՝ ավելի ճիշտ կլինի հարցնել, թե Եպիսկոպոսաց ժողովը զբաղվում է արդյոք հայ հոգևորականի ծառայության ոլորտով, սկզբունքներով:

«Մենք Եպիսկոպոսաց ժողովից առաջ՝ թե՛ Հայաստանի մեջ, թե՛ արտասահմանի մեջ զանազան լրատվական միջոցներով շատ հստակ դարձրեցինք, որ Եպիսկոպոսաց ժողովը պիտի ունենա 2 հիմնական օրակարգ՝ սրբադասում և մկրտության խորհուրդ, և միաժամանակ 3-րդ օրակարգ՝ ընդհանուր խորագրի տակ. հայ եկեղեցու դիմագրավված մարտահրավերներն այսօր: Եվ այդ մեկը վաղը պիտի քննարկենք՝ որպես հաջորդ Եպիսկոպոսաց ժողովի օրակարգի նախապատրաստություն: Ուրեմն՝ ես տակավին չեմ կարող պատասխանել Ձեր հարցին, ես կարող եմ միայն ասել, որ մենք քննարկեցինք սրբադասումը, և վաղը հաղորդագրություն կհրապարակենք, որտեղ հստակ ձևով կասվի, թե ինչ ենք արել»,- ասաց Նարեկ Սրբազանը:


Առաջին լուսանկարում՝ Մայր Աթոռի խոսնակ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը եւ Նարեկ սրբազանը:

Մարինե Մարտիրոսյան

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել