ԱՄՆ-ում ուղիղ եթերի ժամանակ կապիկը բռնել է լրագրողուհու կուրծքը (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Միկին դարձել է ԱՄՆ-ի ամենահայտնի կապիկն այն բանից հետո, երբ ուղիղ եթերում բռնել է լրագրողուհու կուրծքը և ամբողջ ռեպորտաժի ընթացքում բաց չի թողել:

Սաբրինա Ռոդրիգեսը, ով ռեպորտաժ է վարել Fox 40-ի համար Սակրամենտոյից, պատմել է խաղողի փառատոնի մասին, երբ հանկարծ բաբուինը, օգտվելով առիթից, իր թաթը դրել է կնոջ կրծքի վրա:

Ռոդրիգեսը շարունակել է վարել ռեպորտաժն այնպես, կարծես ոչինչ չի պատահել, և նույնիսկ փորձել է կատակել: Կապիկից ազատվելու բոլոր փորձերը ձախողվել են, նա հրաժարվել է իր թաթը վերցնել կնոջ կրծքի վրայից, և գոհ տեսքով շարունակել է նայել տեսախցիկին ու ժպտալ:

Նշենք, որ 29-ամյա Սաբրինա Ռոդրիգեսը «Էմմի» մրցանակի դափնեկիր է և Fox 40-ի համար ռեորտաժներ է վարում Հյուսիսային Կալիֆոռնիայից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել