Doctors.am-ը գրում է.
Այն , որ երեխաների լսողությունը զարգացած է դեռ արգանդում հայտնի էր, սակայն պարզվում է՝ երեխաները ներարգանդային կյանքի վերջին ամիսներին ընդունակ են ոչ միայն լսելու, այլև հիշելու լսած ձայները: Նման եզրակացության են եկել Հելսինկիի համալսարանի գիտնականները:
Հետազոտության ընթացքում կանանց հղիության վերջին ամիսների ընթացքում ձայնագրություններ են տվել լսելու: Ձայնագրություններն իրենցից ներկայացնում էին երաժշտություն, որի մեջ արհեստականորեն որևէ բառ էր ավելացված: Այնուհետև նույն ձայնագրությունը երեխան լսել էր ծնվելուց հետո, և միաժամանակ անցկացվել ուղեղի սքանավորում:
Պարզվել է, որ նորածնի ուղեղն արձագանքում է երգի մեջ հավելյալ մտցված բառերին, նույնիսկ այդ բառերի տարբեր ձևափոխություններին: Սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք երեխային հաճելի՞ է լսել այդ ձայները:
Ամեն դեպքում փորձագետներն առաջարկում են հղիներին չկենտրոնանալ ձայների միևնույն համադրության վրա: