Shamshyan.com-ը գրում է.
Սեպտեմբերի 26-ին, Երևանի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի 80-ամյակի կապակցությամբ մայր ԲՈՒՀ էին ժամանել մեծ թվով պաշտոնյաններ, որոնք հիմնականում ԵՊՀ-ի Իրավաբանական ֆակուլտետի նախկին շրջանավարտներ են եղել, որոնց մի մասը նախկինում բարձր պաշտոններ են զբաղեցրել դատախազության և դատական համակարգում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, օրերս Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Միասնական քննչական մարմնի իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ նշանակված Աղվան Հովսեփյանը, ՀՀ Կրթության Գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և այլ պաշտոնատար անձինք: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառման ժամանակ Իրավաբանական ֆակուլտետի նախկին և ներկա մի քանի աշխատակիցներ պարգևատրվեցին Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մեդալներով և կոչումներով, որոնք պարգևատրվածներին հանձնեց Ազգային Ժողովի նախագահը:ԱԺ նախագահի կողմից նույնպես մի քանի անձինք պարգևատրվեցին: Պարգևատրումներ եղան նաև Վարչապետի, Արդարդատության և Կրթության գիտության նախարարների կողմից, ովքեր ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի մի շարք դասախոսների և իրավաբանության ոլորտում աչքի ընկած գիտնականների հանձնեցին պարգևներ: Ամենից շատ պարգևատրումը ստացավ Իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: Իսկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից Իրավագիտության ֆակուլտետի 3 դասախոսներ արժանացան ԵՊՀ մեդալների:
Նյութն ամբողջությամբ` այստեղ



