1in.am-ը գրում է.
Դիետան կարող է օգնել ազատվել հավելյալ կիլոգրամներից, սակայն, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, այն կարող է բացասական ազդեցություն թողնել մտավոր կարողությունների վրա:
Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Սենդհիլ Մուլաիթհան The New York Times-ին տված հարցարզրույցում ասել է, որ կալորիաները հաշվելը «խցանում է» դիետա պահող մարդու ուղեղը` քիչ ռեսուրներ թողնելով այլ մտքերի համար:
Գիտնականի խոսքերով` դա բացասաբար է ազդում տարբեր խնդիրներ լուծելու մարդու կարողության վրա: Հետազոտությունները ցույց են տվել, որ դիետա պահող մարդիկ ավելի վատ են կարողանում լուծել ամենօրյա խնդիրները, քան նրանք, ովքեր չեն մտածում ընդունած կալորիաների մասին:
Բացի այդ, գիտնականները պնդում են, որ ոչ միայն սննդի, այլ ցանկացած այլ դեֆիցիտ համանման ազդեցություն է ունենում ուղեղի վրա: