Լոլիկի հյութն օգնում է վերականգնել մկաններըDoctors.am-ը գրում է.

Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո շատ օգտակար է խմել մի բաժակ լոլիկի հյութ:

Ըստ հույն գիտնականների ուսումնասիրության՝ լոլիկի հյութն օգնում է վերականգնել մկանները մարզումից հետո:

Ուսումնասիրությունը, որին մասնակցել է 15 կամավոր ատլետ, տևել է 2 ամիս: Այդ ընթացքում ատլետների մի մասը մարզումներից հետո ըմպել է լոլիկի հյութ, մյուս մասը՝ էներգետիկ ըմպելիք:

Պարզվեց, որ լոլիկի հյութ ըմպող ատլետների կենսական ցուցանիշներն ավելի արագ էին վերականգնվում: Կարգավորվում էր թե՛ էնզիմների և պրոտեինների մակարդակը, թե՛ գլյուկոզայի մակարդակը: 

Այնպես որ մարզումներից հետո ըմպեք մի բաժակ լոլիկի հյութ և մկանները ոչ միայն չեն վնասվում, այլև վերականգնվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել