Սեպտեմբերի 28-ին Երևանում պետք է կայանա ռուսական էստրադայի երգիչ՝ Աբրահամ Ռուսսոյի մենահամերգը, սակայն օրերս հաճախակիացել են կոչերը բոյկոտելու այդ համերգը ու բերվում են տարբեր հիմնավորումներ ի օգուտ Ռուսսոյին բոյկոտելու: Մենք փորձեցինք պարզել, թե ինչում է խնդիրը և ինչո՞ւ է Ռուսսոյին սպառնում Կիրկորովի ճակատագիրը: BlogNews.am-ը բացառիկ հարցազրույց է վերցրել այս օրերին Երևանում անցկացվող Music Week in Yerevan երաժշտական փառատոնի կազմակերպիչներ Զառա Մխեյանից ու Օկսանա Ստարոստինայից, ովքեր «հարուստ» փորձ ունեն Ռուսսոյի հետ աշխատելու  ու լույս կսփռեն նման վերաբերմունքի դրդապատճառների վրա:

- Ես գիտեմ, որ դուք ինքներդ մութ պատմությունների մեջ եք հայտնվել Ռուսսոյի հետ: Կարո՞ղ եք այնուամենայնիվ բացատրել, թե ի՞նչ էր պատահել այդ ժամանակ և ինչպես դուք ընդհանրապես առնչվեցիք Ռուսսոյին:

(Զառա)

- Մի քանի տարի առաջ, երբ Աբրահամին թողեց նրա պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը և նրա հետ ոչ ոք չէր ուզում աշխատել, ես որոշեցի օգնել նրան՝ ելնելով զուտ հայրենակցական մղումներից: Մտածեցի, եթե հայը՝ հային չօգնի, էլ ո՞վ պետք է օգնի: Ես նրան հնարավորինս օգնեցի, ընդհուպ մինչև գրասենյակ տրամադրեցի ու համերգային ծրագրերի և այլ հարցերում աջակցեցի:

Բանն այն է, որ ես երգչուհի Սոնայի պրոդյուսերն էի 2005-2008թթ, իսկ Օկսանան՝ տնօրենը մինչև 2011թ և երբ մենք պատրաստվում էինք Սոնայի ալբոմը թողարկել, Ռուսսոն խոստացավ օգնել մեզ՝ լավ երգեր գտնելով Սոնայի համար: Նա մեզ մի քանի տարբերակներ առաջարկեց, որոնցից երկուսը մեզ դուր եկան: Ռուսաստանում սա մի հարց է, որը պահանջում է սկուրպուլյոզ վերաբերմունք՝ հատկապես փաստաթղթային առումով, որովհետև հեղինակային իրավունքների հարցը շատ կոշտ է դրված:

Մենք Ռուսսոյին խնդրեցինք, որպեսզի անհրաժեշտ դոկումենտացիան էլ ապահովի և նա բերեց ինչ որ թուղթ արտասահամանյան մի ընկերության անունից, որտեղ ասվում էր, որ երգի հեղինակային իրավունքները հանձնվում են մեզ: Բնականաբար այս ամենը անվճար չէր և մենք ոչ միայն երգերի գնման համար գումար տվեցինք(40000$), այլև 20 հազար դոլար Ռուսսոյին տվեցինք՝ որպես միջնորդավճար: Այլ ծապսերի մասին չխոսեմ էլ՝ ստուդիական աշխատանք, աշխատավարձեր, ընթացիկ ծախսեր... տասնյակ հազարավոր դոլարներ ծախսեցինք և երբ արդեն պատրաստ էինք թողարկելու ալբոմը, որոշեցինք ևս մեկ անգամ ամեն ինչ իմի բերել:

Մեր ընկերությունը պայմանագիր կնքեց «Միստերիա զվուկա» ձայնագրման ստուդիայի հետ և տրամադրեց ալբոմի ամբողջական նյութը իր ամբողջ փաստաթղթերով և “Միստերիա զվուկա” ընկերությունը, որպես և կարգն է դիմեց Ռուսաստանի հեղինակային իրավունքների հանրությանը, որտեղ և պարզվեց, որ բոլոր այդ երգերը կեղծված են: Պատկերացրեք, թե որքան մեծ էր մեր զարմանքը, երբ մենք կապ հաստատեցինք Ռուսսոյի բերած փաստաթղթում նշված ընկերության հետ, մասնավորապես Էրիկա Կատոնայի հետ և այնպեղ մեծ զարմանք ապրեցին, որ իրենք այդ երգերը վաճառել են ու որ ընդհանրապես նման փաստաթուղթ է դուրս եկել իրենց մոտից: Մոսկվա ժամանեց ընկերության ղեկավարը և նոտարի մոտ հաստատեց, որ փաստաթղթի վրա իր ստորագրությունը կեղծված է: Նա նաև գնեց Ռուսսոյի կողմից թողարկված ալբոմը, որը նոր էր մտել վաճառքի մեջ ու պարզվեց, որ ալբոմում երգերի մի մասի հեղինակային իրավունքները նույնպես այդ ընկերությանն է, բայց իրենց ոչ ոք չի վճարել: Ավելին, երգերը պարզապես գողացվել էին ու դրանց կոմպոզիտորերի անուններն անգամ նշված չէին: Մենք շատ չոր արձագանքեցինք, ընդհուպ մինչև պահանջելով, որպեսզի 24 ժամվա ընթացքում մեզ վերադարձվեն այն գումարները, որոնք նա մեզանից վերձրել էր երկու երգի համար, իսկ երբ մենք արձագանք չստացանք, ապա էլ ավելի չոր կերպով պահանջեցինք, որպեսզի նա ազատի այն գրասենյակը, որը մենք էինք իրեն տրամադրել ու գուշակեք թե ի՞նչ եղավ. հաջորդ օրը մեզ կանչեցին Պետրովկա 38...


- Պետրովկա 38՞: Դուք ոստիկանությո՞ւն էիք դիմել:

  -Ոչ, մենք չէինք դիմել, ուղղակի դրանից օրեր առաջ Ռուսսոյի վրա կրակել էին ու հենց մենք փորձեցինք նրանից մեր գումարը հետ պահանջել, կասկածելիորեն մեզ էլ հարցքննեցին մահափորձի կապակցությամբ:

- Այսինքն դուք այլևս ընթացք չտվեցիք գործին, թեև ակնհայտորեն կեղծարարություն ու խաբեություն էր տեղի ունեցել:

(Օկսանա)
- Հասկանո՞ւմ եք, այս ողջ պատմությունը զուգադիպեց մի քանի իրադարձությունների հետ. նախ Ռուսսոն նոր էր երեխա ունեցել, հետո այդ տարօրինակ մահափորձը, հետո դեղին մամուլում սկսեցին հրապարակումներ լույս տեսնել, թե այս կերպ Սոնան է էժանագին փիառ փորձում անել...քչերը մտածեցին, որ Սոնան կայացած և սիրված երգչուհի է, և ամենևին կարիք չունի դիմել նմանատիպ քայլերի: Արդյունքում մենք որոշեցին, որ Աստված իր հետ, բոլորս էլ մարդ ենք ու բոլորս էլ պատասխան ենք տալու մեր արածների համար: Ուստի մենք որոշեցինք ընթացք չտալ այս գործին ու մոռանալ դրա մասին...

- Այսինքն հիմա Ռուսսոյի համերգին դեմ լինելը կապված չէ՞ այդ պատմության հետ:

(Զառա)

- Կապված է այնքանով, որքանով այն ցույց տվեց վերջնականապես, թե ինչ մարդ է Աբրահամը, բայց պատճառներն ավելի խորքային են: Հասկանո՞ւմ եք, Աբրահամը իր հայ լինելու մասին հիշում է միայն այն ժամանակ, երբ դա իրեն է պետք և այն էլ միայն Երևանում: Քանի՞ անգամ եք տեսել, որ նա ռուսական հեռուստատեսությունով ասի, որ ինքը հայ է: Ընդհակառակը, նա միշտ խուսափում է այդ հարցին պատասխանելուց: Ասեմ ավելին, մի անգամ Թուրքիայում նա առանց մեզ տեղյակ պահելու, հարցազրույց էր տվել թուրքականնբ հեռուստատեսությանը, որտեղ հայտարարել էր, որ իր պապը թուրք է, իսկ երբ ես նրան հայրեն հարցրեց, թե Աբրահա՛մ, այս ի՞նչ ես անում, պատասխանը շատ պարզ էր ու ցինիկ. «Ես ուզում եմ թուրքական շուկա էլ մտնեմ...» Ու հիմա, մենք գալիս ենք Երևան, որտեղ մեր գործընկեր Էմիլ Կարատի հետ որոշել ենք կազմակերպել բարձրաճաշակ ու լավ երաժշտության փառատոն՝ Music Week in Yerevan-ը և հանկարծակի պարզում ենք, որ Ռուսսոն ոչ միայն պատարստվում է այստեղ համերգ տալ, այլ ինչ որ փողեր է հավաքում, ոպեսզի հայերեն լեզվով ալբոմ թողարկի: Սա ուղղակի զազրելի է, հասկանո՞ւմ եք:

- Համերգ կազմակերպե՞լը, թե՞ հայերեն ալբոմ թողարկելը:

(Զառա)

- Ե՛վ այն, և՛ այն: Համերգ կազմակերպելու իր միակ մոտիվը նրանում է, որովհետև Մոսկվայում էլ ոչ մի լուրջ մարդ իր հետ չի ուզում աշխատել, նա այնտեղ այլևս ոչ ոքի պետք չէ, իսկ նա ուզում է գումար վաստակել ու այդ ժամանակ նորից հիշում է, որ ինքը հայ է: Մյուս կողմից էլ, ինքը իբր հայերեն ալբոմ է ուզում թողարկել: Ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ, այդ մարդը նոտաները չգիտի, իսկ կոնսերվատորիայի դիպլոմը ուղղակի գնել է: Այդ ի՞նչ ալբոմ պետք է թողարկի. բնականաբար թուրքական մեղեդինելով ու հայերեն բառերով, այլ կերպ ասած ցածրակարգ ռաբիս: Բայց անգամ սա չէ, որ ինձ տխրեցնում է: Ես ուզում եմ հասկանալ, թե ինչո՞ւ են հայաստանցիները պատրաստ նման ցածրօրակ երաժշտություն լսելու, նման լպրծուն մարդուն աջակցելու, ինչ է թե մի երկու անգամ Հայաստանում ասել է որ հայ է: Բա նրա մնացած գործերը, բա նրա նախորդ հայատարարությունները թուրք պապու մասին, բա այն հանգամանքը, որ նա այսքան տարվա մեջ այդպես էլ ոչ մի անգամ Ռուսաստանում չասեց, որ հայ է... Ես կարծում եմ, որ այսքանով հանդերձ նման մարդու համերգին գնալը պարզապես թասիբի լուրջ խնդիրների մասին է խոսում, որովհետև ուրիշ բան չեմ ասու. Ռուսսոն՝ լինելով Ցեղասպանության զոհերի ու գաղթականների սերունդ, պատրաստ էր ուրանալ մեր պապերի արյունը, ինչ է թե «Թուրքական շուկա եմ ուզում մտնել»... Ընդհանրապես, եթե մեկնումեկը համարձակվեր նման բան աներ՝ լինելով ադրբեջանցի, նրա մուտքը իր հայրենիք պաշտոնապես փակված կլիներ, իսկ մեզ մոտ ոչինչ չի արվում: Ես արդեն երկար տարիներ պայքարում եմ, որպեսզի Հայաստանում ստեղծվի գեղարվեստական խորհուրդ, որը անկախ կլինի ու որը կունենա լիազորություն սանդղակներ սահմանելու: Այդ ժամանակ, չենք բախվի էժանագին երաժշտության դոմինացիայի խնդրի, այդ ժամանակ իրենց արյունն ուրացողներն ու այլ կասկածելի մարդկային որակների տեր անհատները չեն կարողանա պղտորել մեր ճաշակը, բայց կարծես թե ամեն ինչ ապարդյուն է:

- Ի՞նչ որ ուղղերձ կուզե՞ք անել մեր ընթերցողների համար www.forpostart.ru ընկերության կողմից:

(Զառա)

- Պարզապես ուզում եմ, որ մեր հայրենակիցները չմոռանան, թե ով ենք մենք ու որն է մեր մշակույթը: Հասկանո՞ւմ եք, ինձ համար ցավալի է, երբ մեր մարդիկ մոռանում են իրենց պատմությունը ու այն հարուստ ժառանգությունը, որ թողել են մեզ մեր նախնիները: Լսեք լավ երաժշտություն և ապրեք հային հարիր վարքով: Ես ուղղակի ուզում եմ, որ մենք ունենանք թասիբ: Պարզապես այցելեք «Երաժշտության շաբաթ Երևանում» փառատոն և համոզվեք ինքներդ:

(Օկսանա)

- Հարցազրույցի սկզբում նշեցի, որ ամենքս Աստծո դիմաց ենք պատասխան տալու: Մի քիչ ավելի խորացնելով այս միտքը, ուզում եմ կոչ անել սիրելի հայաստանցիներին, որպեսզի միշտ հիշեն, թե ովքեր են իրենք ու որտեղից են գալիս: Ես ցանկանում եմ, որպեսզի յուրաքնաչյուրը գտնի իրեն ու ապրի այնպիս կյանքով, որպեսզի և ինքը, և իր զավակները պարզ ճակատոբվ քայլեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել