
Զգո՞ւմ եք՝ ինպես է Աննան ազգի վրա «կայֆավատ» լինում: Պարզվում է՝ դեռ ինքներս մեզ չենք ճանաչում ու կարիք ենք զգում, որ Աննան բացատրի, թե ինչ է այն իրենից ներկայացնում: Կարևոր է հասնկանալ՝ ինչ է Աննան ուզում: Աննան ուզում է, որ մինչ այս սեփական ազգի մասին մեր ունեցած բոլոր պատկերացումները կեղծ համարենք ու լինենք այնպիսին, ինչպիսին որ կցանկանա մեզ թուրքը տեսնել: Աննան ցանկանում է, որ հայը հրաժարվի իր քաղաքական իրավունքներից, իրեն արժանի չհամարի՝ ոտք գցելու թուրքերի հետ: Աննան մեզ նոր գիտելիքներ է տալու՝ այնպիսիք, որոնք հակասության մեջ չեն մտնի թուրքական շահերի հետ: Օրինակ՝ շուտով կսովորեցնեն, որ հայերը երկվորներ են, որ հին Հայաստան չի էլ եղել, փոխարենը եղել է «Ալբանիա», իսկ Երևանն ու Սյունիքն էլ ռուսներն են մեզ հանիրավի կերպով տվել՝ այդ տարածքները խլելով ազերիներից:
Այս փուլում, իհարկե, դեռ չի խոսվի այս մասին, բայց եթե Աննան զգա, որ կրթարշավը «աբառոտ» է վերցնում, կանցնի հաջորդ փուլին:
Հարցը՝ կհասցնի՞, թե՞ ոչ, կախված է նախևառաջ հասարակության ադեկվատության աստիճանից:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել