1in.am-ը գրում է.

Դեռևս 2005 թ. հայտնի դերասանուհի Սանդրա Բալոքն արժանացել է աստղի՝ Փառքի ծառուղում, իսկ 13 տարի անց դերասանուհին ևս մեկ հետք է թողել Հոլիվուդում, հաղորդում է spletnik.ru-ն: 

Սանդրան համալրել է ձեռքերի և ոտքերի աստղային հետքերը ծառուղու Chinese Theatre-ում:

Երեկ տեղի ունեցած միջոցառմանը, որը նվիրված է եղել դերասանուհու մասնակցությամբ Gravity նոր ֆիլմին, Բալոքը հայտնվել է իր որդու` Լուիսի և Չելսի Հենդլերի ընկերակցությամբ:

Միջոցառմանը Բալոքը կրել է Antonio Berardi-ի զգեստ և Jimmy Choo ապրանքանիշի կոշիկներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել