1in.am-ը գրում է.
Վագրերի անհետացումով անհանգստացած կենդանիների բրազիլացի սիրահարը տանը յոթ վագր է պահում: Տղամարդը համոզված է, որ նրանք իր ընտանիքի անդամների համար վտանգավոր չեն:
Ութ տարի առաջ բրազիլական Մաինգա նահանգի բնակիչ Արի Բորխեսը կրկեսի աշխատակցից երկու վագր էր գնել, որպեսզի նրանց ազատի ներկայացումներին մասնակցելուց:
Տղամարդը հենդանիներին տեղավորել է իր այգում և սկսել է բազմացնել նրանց: Սակայն Բորխեսի «կենդանաբանական այգին» շուտով գրավել է իշխանությունների ուշադրությունը: Պաշտոնյաները զգուշացրել են, որ նա գիշատիչներ պահելու և բազմացնելու թույլտվություն չունի:
Պաշտոնական նամակ ստանալուց հետո Արին վագրերին տեղավորել է իր տանը, այնուհետև սկսել զբաղվել նոր կենդանաբանական այգի բացելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպմամբ:
Այժմ նրա տանն, ընտանիքի անդամներից բացի, յոթ վագրեր են ապրում:
Բորխեսի երեք դուստրերը կիսում են հոր համոզմունքները: Նրանք նույնպես հոգ են տանում վագրերի մասին:
Սակայն Բորխեսի փեսան փորձում է որքան հնարավոր է հազվադեպ իր երեխային պապի մոտ տանել, քանի որ վերջինս թույլ է տալիս երեխային նստել վագրի մեջքին: Իսկ փեսան համոզված է, որ գիշատիչ կենդանիների հետ այդքան սերտ շփումը վաղ թե ուշ ողբերգության կհանգեցնի: Այս մասին գրում է Daily Mail-ը: