Հետաքրքրական են հատկապես արտաքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտի վերաբերյալ արձանագրումները։ 2024-ին Տավուշի չորս գյուղերից հսկայական տարածքներ թշնամուն նվիրելուց հետո Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը պարծենում են, որ իրենց վարած արտաքին քաղաքականության հետեւանքով խաղաղություն են հաստատել։ «2024 թվականը վերջին 20 տարվա ամենախաղաղ եւ կայուն տարին է եղել մեր արտաքին սահմանների համար, որը պայմանավորված է տարածաշրջանային եւ միջազգային ակտիվ քաղաքականությամբ»,- գրված է զեկույցում:
Իսկ կառավարության վարած արտաքին քաղաքականության նպատակը «Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը պահպանելն ու ամրապնդելն է, Հայաստանի տնտեսական զարգացման համար արտաքին նախադրյալներ ստեղծելը, ինչը կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ առաջնահերթություն է»։ Զեկույցը խորհրդարանում քննարկվելու եւ ընդունվելու է ի գիտություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել