1in.am-ը գրում է.

Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտարարել է, որ ակումբի մարզադպրոցում երիտասարդ սաների հետ տարվող աշխատանքը իրեն հիացրել է:

«Այս տղաները շատ տաղանդավոր են: Նրանք դեռ շատ բան են սովորելու, բայց արդեն իսկ ճիշտ ուղու վրա են: Չեմ կարող առանձնացնել որևէ խաղացողի: Ինձ հիացրել է հենց ընդհանուր պատրաստվածությունը ու նրանց հետ տարվող աշխատանքը:

Ինձ դուր է գալիս Լոնդոնը: Երկրպագուները ինձ շատ ջերմ են ընդունել ու շարունակում են աջակցել:

Մարզչի հետ դեռևս շփվում եմ գերմաներենով, ու մենք իրար բավականին լավ ենք հասկանում»,- ասել է Օզիլը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել