
ԵՄ առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում համաձայնության են եկել Եվրոպան ռազմականացնելու (ReArm EU) 800 միլիարդ եվրոյի ծրագրի շուրջ, որն առաջարկվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից, հայտնում է AFP գործակալությունը:
«Եվրամիության առաջնորդները հավանություն են տվել պաշտպանությունը ուժեղացնելու Եվրահանձնաժողովի ծրագրին»,- ասվում է հայտարարության մեջ:
Եվրահանձնաժողովի «Եվրոպայի վերազինման» ծրագիրը նախատեսում է եվրոպական ներդրումներ Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրում, ավելի վաղ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Նա առաջարկել էր չորս տարվա ընթացքում հավաքել 800 միլիարդ եվրո՝ «Եվրոպան վերազինելու» ծրագրի ֆինանսավորման համար: Առաջարկվում է միջոցների մեծ մասը ներգրավել եվրոպական պետությունների բյուջեներից։ Եվրահանձնաժողովը բյուջետային զիջումներ կտրամադրի ԵՄ երկրներին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացման համար նախատեսված միջոցները կուղղորդի ռազմական ծախսերին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել