1in.am-ը գրում է.

Յուրահատուկ ճաշակի տեր տղամարդը 1500 դոլար է խոստացել նրան, ով կօգնի իրեն գտնել իր երազանքների աղջկան: 

«Ջեներալ Մոթորսում» աշխատող 39-ամյա Ռոմեո Ռուզը արդեն չորս տարի փնտրում է իր երազանքների աղջկան: Սակայն տղամարդն իր պոտենցիալ ընտրյալին շատ լուրջ պահանջներ է ներկայացնում: Մասնավորապես, նրա կյանքի ընկերուհին պետք է գեղեցիկ սպորտային մարմին ունենա, 58 կգ-ից ավել չկշռի, նա պետք է երկար մազեր ունենա, իսկ մարմնին պետք է դաջվածքներ չլինեն: 


Հոգնելով միայնությունից՝ Ռոմեոն ինտերնետ-կայք է ստեղծել: Նա խոստովանել է, որ շատ դժվար է գտնել իր սերը նոր քաղաքում երկու աշխատանք ունենալով: 

Իր ապագա կնոջ հանդեպ ունեցած պահանջների ցանկում ամերիկացին նշել է, որ այլ ռասաների կանայք իրեն չեն հետաքրքրում, բացի դրանից՝ թեկնածուն չպետք է երեխաներ ունենա, քանի որ դա փչացնում է կնոջ մարմինը: 

Ինչ վերաբերում է հանգվելուն՝ հանգստյան օրերին հարսանյաց աարարողությունների լուսանկարիչ Ռոմեոն նշել է, որ նախընտրում է պահպանողական ոճով հագնվող կանանց: Նա նաև բացառում է մերկապարուհիներին, ծխողներին, երեխաներ ունենալ ցանկացող, ակնոց կրող և իրենց նախկին զուգընկերների հետ հարաբերություններ պահպանող կանանց: 

Իր երազանքների կնոջ հետ ծանոթացնելու համար տղամարդը 1500 դոլար և 1000 դոլարի պարգևավճար է խոստանում այն դեպքում, եթե հանդիպումը հարսանիքով ավարտվի: 

Ռոմեոն MailOnline կայքին խոստովանել է, որ վերջին մի քանի օրերին շատ զանգեր է ստացել, սակայն չի հավատում, որ բոլոր զանգողները լուրջ են տրամադրված, և կասկածում է, որ ոմանք զանգում են իրեն ծաղրելու նպատակով:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել