1in.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ու նրա ընկերուհի, ռուս մոդել Իրինա Շեյկը շարունակում են իրենց հեռակա «կռիվը»:
Այն բանից հետո, երբ բրազիլուհի մոդել Անդրեսա Ուրակը բացահայտեց Ռոնալդուի հետ անցկացրած թեժ գիշերվա մանրամասները, խաղացողն ու Շեյկը հեռակա «մենամարտ» են սկսել:
Նախ Ռոնալդուն գոլերից մեկը տոնելուց հետո ժեստով հասկացրեց, թե ևս մեկ անգամ հայր է դառնալու, ինչից հետո Իրինա Շեյկը հերքեց հղի լինելու փաստը:
Եվ ահա, հիմա էլ Շեյկը նոր հարված է հասցնում Ռոնալդուին: Մոդելը նկարահանվել է VMAN ամսագրի 100-ամյակին նվիրված ֆոտոսեսիայում` գրեթե ամբողջությամբ մերկանալով ֆոտոխցիկի առաջ:

Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_217600.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել