Aysor.am-ը գրում է.
Որպեսզի կոպերի մաշկր հարթ լինի, իսկ հայացքը՝ պարզ, խորհուրդ ենք տալիս ամեն երեկո աչքերին դնել հետևյալ հեշտ պատրաստվող դիմակներն ու թրջոցները: Ի դեպ, այս պարզագույն բաղադրատոմսերը կօգնեն նաև տիկնակլունձի, բլեֆարիտի և աչքի շաղկապենու բորբոքման ժամանակ:
- Թարմ կանաչեղենով դիմակ, մաղադանոսի տերևները մանր կտրատեք, լավ տրորեք և խառնեք թթվասերի հետ՝ 1:1 հարւսբերությամբ: Խառնուրդը քսեք աչքերի վերին և ներքևի կոպերին: 10-15 րոպեից բամբակով զգուշորեն մաքրեք դիմակը և կոպերին քսեք որևէ քսուք: Այն պետք է քսել քունքերի ուղղությամբ: 10 րոպե հետո կանաչ թեյի մեջ թաթախած բամբակով հեռացրեք քսուքի և դիմակի հետքերը:
- Երիցուկով թրջոց. 1 ճաշի գդալ դեղատնային երիցուկի վրա լցրեք 1 բաժակ եռացրած ջուր: Երբ ջուրը դառնա սենյակային ջերմաստիճանի, բամբակը թաթախեք թուրմի մեջ և դրեք կոպերի վրա: Թրջոցներր պետք է կոպերին դնել օրական 5-6 անգամ: