1in.am-ը գրում է.
Բրիտանական հեռուստատեսությամբ շուտով կմեկնարկի Sex Box անվանումով հեռուստաշոու, որի ժամանակ հաղորդման հյուրերը սիրով կզբաղվեն հենց ստուդիայում՝ հատուկ դրա համար տեղադրված խցիկում:
Շոուի առաջին թողարկման ժամանակ դրան կմասնակցեն ինչպես միասեռականներ, այնպես էլ հետերոսեքսուալներ, հայտնում է Belfast Telegraph-ը:
Ծրագրի հեղինակներն ասում են, որ ցանկանում են իրենց հանդիսատեսի հետ խոսել «իսկական սեքսի մասին, ոչ թե այն մասին, թե ինչպես է այն մատուցվում ամսագրերում, ֆիլմերում ու ինտերնետում»:
Դրա համար էլ հրավիրյալները շոուի ժամանակ սեքսով կզբաղվեն հատուկ դրա համար նախատեսված խցիկում:
Այնուհետև սիրահարները իրենց փորձը քննարկելու են հոգեբանների ու սեքսոլոգների հետ:
Շոուի ամեն հաղորդում տևելու է 1 ժամ: Այն կսկսի ցուցադրվել հոկտեմբերի 7-ին: