Ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզPanorama.am-ը գրում է.

Ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ: Ինչպես տեղեկացնում են նախագահի մամլո գրասենյակից, նախագահը մասնակցել է վերակառուցված և արդիականացված Քաջարանի բժշկական կենտրոնի բացման արարողությանը, Կապանում այցելել Գարեգին Նժդեհի անվան հրապարակ, որտեղ շրջայցի ժամանակ ծանոթացել է հրապարակի արդիականացման ծրագրի իրագործման, իսկ Կապանի թիվ 2 ավագ դպրոցում՝ ուսումնական այդ հաստատության շինարարական աշխատանքների ընթացքին: Մարզի Սյունիք համայնքում Սերժ Սարգսյանն այցելել է մանր եղջերավոր անասունների մորթման և վերամշակման նորակառույց արտադրամաս:

Քաջարանի բժշկական կենտրոնը, որի արդիականացման ուղղությամբ աշխատանքներն սկսվել են 2011թ. օգոստոսին, պատասխանատուների ներկայացմամբ, հագեցված է ժամանակակից բժշկական սարքավորումներով, ամբողջովին հագեցված են վիրասրահները: Կենտրոնը հագեցված է նաև կահույքով և բժշկական պարագաներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել