Pastinfo.am-ը գրում է.
Երևանի Աջափնյակ-Դավթաշեն վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ, սեպտեմբերի 30-ին նշանակվել է դատական նիստ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի քաղաքապետ Սամվել Հարությունյանի հայցադիմումի գործով: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Ս.Հարությունյանի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը:
Հայցում նախկին մարզպետը պահանջում է հերքել տեղեկությունները, որոնք որակել է որպես զրպարտություն, և վճարել փոխհատուցում մեկուկես մլն դրամի չափով:
Հիշեցնենք, որ Սամվել Հարությունյանը պարբերաբար բարձրաձայնում է Սուրիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին նրա կողմից կատարված բազմաթիվ, այդ թվում նաև՝ ծանր, հանցագործությունների մասին:
Նյութի աղբյուր՝ http://pastinfo.am/hy/node/23697
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել