Panorama.am-ը գրում է.
Գործադիրը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող անձանց նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Արձանագրելով, որ ավանդների փոխհատուցման շարունակականությունը համահունչ է կառավարության` սոցիալական ոլորտում որդեգրած քաղաքականությանը, ինչն ամրագրված է ՀՀ ԱԺ կողմից հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրում, գործադիրը նպատակահարմար չի համարել ներկայացված նախագծի ընդունումը և հիմնավորել է իր առարկությունները: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնութան հետ կապերի վարչությունից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ