Tert.am-ը գրում է․

Ադրբեջանի դրոշով տրանսպորտային միջոցը վարելու դեպքի հետ կապված ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ այսօր համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշ։

Ավելի ուշ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի դրոշով տրանսպորտային միջոցն ու վարորդը ներկայացվել են ոստիկանության բաժին․ «Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշ։ Տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով՝ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել